Հանդիպումներ սեյսմիկ անվտանգության ոլորտի մասնագետների հետ
Նախորդ շաբաթ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնն իրականացրել է մի շարք միջոցառումներ։
Կենտրոն էին այցելել Հայաստանի Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի առաջին կուրսի ուսանողները։ Երկրաշարժի, դրա դրսևորումների և հետևանքների, ինչպես նաև բնակչության ուսուցման կարևորության մասին զեկույցներով հանդես եկան երկրաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը և բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը։
Կենտրոնի մասնագետները հյուրընկալվել էին Գյումրու Մ.Մաշտոցի անվան թիվ 29 հիմնական դպրոցում՝ երկրաշարժին նվիրված նախագծային աշխատանքի շրջանակում։ Միջոցառումը նախաձեռնել էր դպրոցի տնօրինությունը։ Ուսուցանող մասնագետները ողջունեցին դպրոցի պատրաստակամությունը սեյսմապաշտպանության վերաբերյալ գիտելիքի ամրապնդման և տարածման գործում։