ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Դեկտեմբերի 11-17․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Դեկտեմբերի 11-17-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ դեկտեմբերի 16-ին Հայաստանում՝ Բավրա գյուղից 16 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍դեկտեմբերի 11-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 12-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 16-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 21 կմ արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ դեկտեմբերի 12-ին Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի Հատինոհե քաղաքից 118 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.7 մագնիտուդով։


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։