ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Երկրաշարժի թեմայով իրազեկման արշավ Ամասիայի համայնքապետարանում

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնն իրականացրել է իրազեկման արշավ Ամասիայի համայնքապետարանի ներկայացուցիչների համար։

Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը,բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Աճեմյանը, սեյսմիկ ռիսկի գնահատման բաժնի պատասխանատու Վալերի Թաթարյանն ու սեյսմակայուն շինարարության բաժնի պետ Սերգեյ Թաթոյանը աշխատակազմին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են ուժեղ երկրաշարժերից հետո, և որոնց լուծումը կախված է տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ աշխատանքից։

Հանդիպման ընթացքում խոսվել է Սպիտակի երկրաշարժի առաջացման պատճառներից, խնդիրներից, հետևանքների ուսումնասիրման արդյունքներից և երկրաշարժի ժամանակ պաշտպանության հնարավոր միջոցներից:

Մասնակիցներն ուղղել են իրենց հարցերն ու առաջարկները։


Լուսանկարները՝ Ամասիայի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։