ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Դեկտեմբերի 18-24․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Դեկտեմբերի 18-24-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ դեկտեմբերի 18-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍 դեկտեմբերի 22-ին Պապուա Նոր Գվինեայի Գորոկա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս՝ 6.5 մագնիտուդով,

📍 դեկտեմբերի 24-ին Թայվանի հարավարևմտյան մասում՝ Գաոսյուն քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով։

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։