ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Դեկտեմբերի 25-31. Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Դեկտեմբերի 25-31-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ՝

📍դեկտեմբերի 25-ին Իրանում՝ Մակու քաղաքից 47 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 28-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հարավ-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ,

📍դեկտեմբերի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍դեկտեմբերի 27-ին Թայվանի հյուսիս-արևելքում` Ցզիլուն քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.6 մագնիտուդով,

📍դեկտեմբերի 28-ին Պերուի Տրուխիլիո քաղաքից 99 կմ հարավ-արևելք՝ 6.2 մագնիտուդով,

📍դեկտեմբերի 31-ին Ճապոնիայի Հատինոհե քաղաքից 115 կմ դեպի արևելք՝ 6.0 մագնիտուդով։

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։