ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունվարի 1-7․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունվարի 1-7-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունվարի 6-ին Մարտունի քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍 հունվարի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ,

📍 հունվարի 3-ին Իրանում՝ Մակու քաղաքից 44 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍 հունվարի 5-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։


Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍 Հունվարի 1-ին Հնդկական լեռնաշղթայի հարավարևելյան մասում՝ 6.0 մագնիտուդով։

📍 Հունվարի 2-ին Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից 69 կմ հյուսիս-արևելք՝ 6.5 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով տուժել է 12 մարդ:

📍 Հունվարի 7-ին Ֆիլիպինների Մատի քաղաքից 80 կմ հյուսիս-արևելք՝ 6.4 մագնիտուդով:

Հունվարի 6-ին 5.7 մագնիտուդով Ճապոնիայի Ֆուկույամա քաղաքից 96 կմ դեպի հյուսիս–արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 6 մարդ:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։