ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ուսումնասիրվում է 48 հանրակրթական դպրոց

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է իրականացնել 300 դպրոցի շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ:

Ներկա դրությամբ՝ 48 դպրոցի տեղորոշման և միջամտության տեսակը որոշելու նպատակով ձևավորվել է 2 աշխատանքային խումբ, որոնց կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետներ Արթուր Պետրոսյանը և Սամվել Խաչատրյանը։

Մանրամասներին կանդրադառնանք։