Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Երևանի N 77 հիմնական դպրոցում
Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը մեկնարկել է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման և իրազեկման միջոցառումները։
2026 թվականի առաջին կիսամյակում ուսուցողական շրջայց կիրականացվի 182 հաստատությունում։
Հերթական հանդիպումը Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի անձնակազմի հետ էր։ Դասախոսում էին ԲՏԱՎ փորձագետ Սերոբ Դարբինյանը, գլխավոր մասնագետներ Հայկանուշ Եսայանը, Անի Արամյանը և Ֆլորա Մահտեսյանը։
Դպրոցի տնօրեն Նառա Պետրոսյանը նշեց՝ երեխաների անվտանգության հարցը շատ է կարևորում։ Քննարկվեցին դպրոցում այլ ձևաչափի միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում շրջայց կազմակերպելու հետ կապված հարցեր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ