ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունվարի 29-փետրվարի 4․ 2 և ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ հունվարի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 18 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍hունվարի 29-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ,

📍փետրվարի 3-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 27 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍 հունվարի 29-ին Հարավային Սանդվիչյան կղզիների տարածքում՝ 6.0 մագնիտուդով,

📍փետրվարի 4-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում՝ 6.1 մագնիտուդով:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։