Հունվարի 9-15․ 2 բալից ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 9-15-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունվարի 11-ին Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
- հունվարի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
- հունվարի 13-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունվարի 12-ին 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մեքսիկայի Կոլիմա քաղաքից 88 կմ դեպի հարավ-արևելք, իսկ հաջորդ օրը՝ Ճապոնիայի Միյաձակի քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.8 մագնիտուդով։