ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Փետրվարի 5-11․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Փետրվարի 5-11-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍փետրվարի 5-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 23 կմ արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍փետրվարի 6-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ փետրվարի 10-ին Ֆիջիի Սուվա մայրաքաղաքից 475 կմ հարավ-արևելք՝ 6.2 մագնիտուդով։ Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։