Ուսուցում, տարահանում և սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քննարկումներ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը փետրվարին իրականացրել է ուսուցման և իրազեկման մի շարք միջոցառումներ։
Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետները սեյսմապաշտպանության թեմայով դասախոսություն են կարդացել՝
📍Վանաձորի Ա․ Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում,
📍Վանաձորի Ա․Խլղաթյանի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցում,
📍 Վանաձորի Խ․ Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում,
📍Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցում,
📍 Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում,
📍 Փանիկի միջնակարգ դպրոցում։
Քննարկվել են դպրոցներում առկա խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել տարահանման գործընթացին։ Հնչել են առաջարկներ սեյսմիկ անվտանգության ապահովման կարողությունները բարելավելու վերաբերյալ։
Տարահանման վարժանքներ են իրականացվել՝
📍Սպիտակի Ա․Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում,
📍Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի թիվ 2 հիմնական դպրոցում,
📍 Սարակապի միջնակարգ դպրոցում,
📍 Վահագնիի միջնակարգ դպրոցում։
Ի դեպ, Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի թիվ 2 հիմնական դպրոցում տարահանումից հետո զեկույցները զինղեկին ներկայացրել են անձամբ աշակերտները, որոնք նախապես ընտրվել էին՝ որպես դասարանի պատասխանատու։ Նրանք տվյալներ են հաղորդել բացակաների և պայմանական տուժածների մասին։ Դպրոցի բակում ծալալված առաջին օգնության տեղամասում տուժածներին օգնություն են ցուցաբերել կամավորները։
Ամսվա ընթացքում Հյուսիսային տարածաշրջանային կենտրոն են այցելել Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները։ Նրանք շրջել են տարբեր բաժիններում, ծանոթացել երկրաշարժերի տվյալների հավաքման օպերատիվ կենտրոնի աշխատանքին, ինչպես նաև ուսուցանվել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են ԲՏԱԲ մասնագետները։