Թռուցիկների մշակում, կամավորության խթանում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված քննարկումներ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հարավային տարածաշրջանային կենտրոնը շարունակում է իր ակտիվ աշխատանքը համայնքների վարչական անձնակազմի և տարբեր հաստատությունների հետ։
Մարտի 1-15-ը բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետները սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում են անցկացրել՝
📍Կապան համայնքի Աճանանի միջնակարգ դպրոցում` ուսուցչական անձնակազմի համար,
📍Կապան համայնքի Շիկահողի միջնակարգ դպրոցում՝ ուսուցչական և աշակերտական անձնակազմի համար,
📍Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում։
Գորիսի համայնքապետարանի աշխատակիցերի մասնակցությամբ անցկացվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերին նվիրված սեմինար։ Հարավային տարածաշրջանային կենտրոնի մասնագետները ներկայացրել են տարածաշրջանին բնորոշ սեյսմիկ առանձնահատկությունները և տվյալ տարածքում գրանցված պատմական երկրաշարժերը։ Քննարկվել են արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման խնդիրները՝ տարահանման պլանների, հավաքման հրապարակների, անվտանգ երթուղիների և խոցելի խմբերի հաշվառման վերաբերյալ։ Կարևորվել է արագ արձագանքման կամավորական խմբերի ձևավորումը։
Երկրաշարժից պաշտպանության թեմայով ուսուցում է անցկացվել նաև Գորիսի մանկավարժահոգեբական աջակցության կենտրոնում։ Խոսվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամակալների, ուսուցիչների, դաստիարակների, ինչպես նաև ծնողների և հարազատների համար տեղեկատվական թռուցիկներ ստեղծման անհրաժեշտությունից։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկրաշարժից հետո ԿԱՊԿՈՒ երեխաների սթրեսի հաղթահարման մեխանիզմներին։
Պատրաստեց Անի Անտոնյանը
Լուսանկարները՝ Հարավային տարաշրջանային կենտրոնից