ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ուսուցում, վարժանք և կինոդիտում․ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի միջոցառումները

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը մարտի 1-15-ն իրականացրել է ուսուցման և իրազեկման մի շարք միջոցառումներ։

Բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետները սեյսմապաշտպանության թեմայով դասախոսություն են կարդացել`

📍 Վանաձորի Ծ․ Իսակովի անվան թիվ 23 հիմնական,

📍 Վանաձորի Մ․ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական,

📍 Վանաձորի թիվ 6 հիմնական,

📍 Վանաձորի Վ․ Առաջինի անվան թիվ 1 հիմնական,

📍 Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական,

📍 Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ,

📍 Տավուշի մարզի Հաղարծինի միջնակարգ,

📍 Լոռու մարզի Թումանանի շրջանի Լորուտի միջնակարգ դպրոցներում։

Մասնակիցները դիտել են «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ուսուցողական ֆիլմը և ամրապնդել երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ իրենց գիտելիքը։

Ուսումնական տարահանման վարժանք է իրականացվել Լոռու մարզի Թումանյանի շրջանի Շամուտի հիմնական և Շիրակի մարզի Գետափի միջնակարդ դպրոցներում։ Վարժանքներից հետո դպրոցների վարչական անձնակազմի հետ քննարկվել են տեղ գտած թերությունները և մշակվել առաջարկներ՝ տարահանման գործընթացն ավելի անվտանգ և արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։


Պատրաստեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնից