ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մարտի 12-18․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Մարտի 12-18-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մարտի 17-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ մարտի 13-ին Չիլիի Վալլենար քաղաքից 59 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.3 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։