ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ (աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ )։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: