ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Տարահանման վարժանք Երևանի հ 177 հիմնական դպրոցում

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ՝ իրականացվել է ուսումնական տարահանման վարժանք Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան h 177 հիմնական դպրոցում։

Վարժանքին հետևել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը և փորձագետ Սերոբ Դարբինյանը։

Որպես ամփոփում՝ դպրոցի ղեկավարության հետ քննարկվել է տարահանման գործողությունների պլանը։ Տնօրենի պարտականությունները կատարող Էվելինա Մանգասարյանը պատրաստակամություն է հայտնել սերտացնել համագործակցությունը սեյսմիկ ծառայության հետ՝ համատեղ միջոցառումների շրջանակում։


Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ