ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մարտի 19-25․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 19-25-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝

📍մարտի 22-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 24 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍մարտի 24-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։


Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍մարտի 19-ին Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 14 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ,

📍մարտի 23-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍մարտի 24-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։


Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 7 երկրաշարժ՝

📍մարտի 20-ին Հարավային Շետլանդյան կղզիների տարածքում և Վանուատուի Իսանգել քաղաքից 101 կմ դեպի արևմուտք՝ համապատասխանաբար 6.6 և 6.1 մագնիտուդով,

📍մարտի 21-ին Հյուսիսային Միջին Ատլանտյան լեռնաշղթայի տարածքում՝ 6.6 մագնիտուդով,

📍 մարտի 22-ին Սամոայի Ապիա մայրաքաղաքից 225 կմ, 219 կմ և 223 կմ դեպի հարավ-արևմուտք՝ համապատասխանաբար 6.2, 6.2 և 6.3 մագնիտուդով,

📍 մարտի 24-ին Տոնգայի Նուկուալոֆա մայրաքաղաքից 281 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 7.4 մագնիտուդով:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։