Նախապատրաստական աշխատանքներ՝ տարածաշրջանային աշխատաժողովին ընդառաջ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ՝ անցկացվեց աշխատանքային հանդիպում։ Քննարկվեցին Միջուկային պայթյունների արգելակման համապարփակ համաձայնագրի հետ համագործակցության շրջանակում օգոստոսին կայանալիք տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի շենքի և տարածքի բարեկարգման, ընթացիկ նորոգման, ինչպես նաև մասնակիցների կացության և մշակութային էքսկուրսիաների կազմակերպման հարցերը։
Օրակարգում էր նաև ազգային դիտացանցի արդիականացման ծրագիրը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ