ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար-քննարկում՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ

Օրերս Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ անցկացվել է սեյսմապաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով սեմինար-քննարկում։

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետներ Աիդա Ավետիսյանը, Սերոբ Դարբինյանը և Գոհար Արամյանը ներկայացրել են Հայաստանի սեյսմիկ վտանգի քարտեզները, վտանգի գնահատմանն ու սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը, Հայաստանի տարածքում գրանցված պատմական երկրաշարժերը, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանում սալերի տեկտոնիկան ու դրա հնարավոր հետևանքները։ Ակտիվ քննարկում է ծավալվել սեյսմակայուն շինարարության և շենքերի սեյսմիկ զինվածության բարձրացման վերաբերյալ։

Խոսվել է նաև բարձրահարկ շենքերում, տրանսպորտային միջոցներում, մետրոյում և այլ տեղանքներում գտնվելու ժամանակ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին։ Ուսուցանող մասնագետները կարևորել են հատկապես երկրաշարժից առաջ նախապատրաստական աշխատանքները և ցանկացած իրավիճակում խուճապի բացառումը։


Լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ