Սեմինար-քննարկում՝ Արթիկի համայնքապետարանում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում կայացել է սեյսմապաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով սեմինար-քննարկում։
Զեկույցներով հանդես են եկել գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը, կառուցվածքների սեյսմակայունության բաժնի պետ Սերգեյ Թաթոյանը, բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Զաքարյանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության առաջնահերթություններից է համայնքների հետ աշխատանքը, ինչը թույլ է տալիս վերագնահատել հավանական երկրաշարժի դեպքում համայնքների կարողությունները, վերհանել խնդիրները, լրամշակել աղետի ժամանակ գործողությունների պլանը և ստեղծել կայուն համագործակցություն սեյսմիկ ծառայության հետ։
Կենտրոնի հերթական սեմինար-քննարկումը կանցկացվի ապրիլի 14-ին Սպիտակի համայնքապետարանում։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնից