Մարտի 26-ապրիլի 1․ 2 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Մարտի 26-ից ապրիլի 1-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ մարտի 28-ին Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍մարտի 29-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 1-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 11 կմ հարավ-արելք՝ 5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝
📍 մարտի 26-ին Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից 105 կմ դեպի արևելք՝ 6.5 մագնիտուդով,
📍 մարտի 30-ին Վանուատուի Պորտ Վիլա քաղաքից 291 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է երկրաշարժ՝ 7.3 մագնիտուդով,
📍 ապրիլի 1-ին Պերուի Պիկոտա քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևելք և Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 130 կմ դեպի արևմուտք՝ համապատասխանաբար 6.0 և 7.4 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։