Վարժանքներ, այցեր, համագործակցություն մասնավոր հատվածի հետ․ ՆԳՆ ՍՊՏԾ աշխատանքը 2024 թվականին
Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակում ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ն իր հստակ խնդիրներն ունի։
2024 թվականին ծառայությունը լիարժեք իրականացրել է պլանով նախատեսված աշխատանքները՝ կարևորելով համակարգի թվայնացումը և տեխնոլոգիական արդիականացումը, մարդկային ռեսուրսների զարգացումը և անվտանգության մշակույթի ամրապնդումը։ Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը տարվա առաջնահերթություններից էր։
Ձեռքբերումների և 2025 թվականի անելիքների մասին պատմում է ՍՊՏԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։