Ապրիլի 2-8․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Ապրիլի 2-8-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ՝
📍ապրիլի 2-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 38 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 3-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 36 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 4-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս՝ 7 բալ ուժգնությամբ, ինչը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 4-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 42 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍ապրիլի 8-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍ապրիլի 2-ին Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.2 մագնիտուդով,
📍ապրիլի 4-ին Ֆիլիպինների Սարանգանի քաղաքից 91 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։