ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Այց ԳԵԴ․ Վանաձորի N 25 հիմնական դպրոց

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիակական դիտարանը շարունակում է գրավել նաև մարզերի դպրոցականներին։

Օրերս դիտարան էին այցելել Վանաձորի Վիկտորի համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցի սաները։ Նրանց ներկայացվեցին մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառները և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները։ Աշակերտները ծանոթացան նաև տվյալների հավաքման և օպերատիվ բաժնի և սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայի աշխատանքին։

Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող Լուսինե Սոխակյանի խոսքով՝ դպրոցը մշտական կապ է պահում ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի հետ։ Նման շրջայցերը թույլ են տալիս աշակերտներին գիտականորեն ընկալել՝ ինչ է երկրաշարժը, ինչպես են առաջանում և գրանցվում երկրաշարժերը։ Բացի դրանից՝ մեծանում է հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ։

Շրջայցի վերջին կանգառը դիտարանի թունելախորշն էր։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ