ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Դպրոցների հետ ակտիվ աշխատանքը շարունակական է

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը շարունակում է ուսուցման և իրազեկման միջոցառումները։

Ապրիլի 1-15-ն իրականացվել է սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում՝

📍Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ,

📍Տավուշի մարզի Ակնաղբյուրի հիմնական,

📍Լոռու մարզի Այգեհատի հիմնական,

📍Շիրակի մարզի Սեպասարի միջնակարգ,

📍Լոռու մարզի Արդվիի հիմնական,

📍Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցներում։

Ուսուցանվել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի սաները։ Նախորդ ամիս աշխատանքային պլանով հանդիպում էր կազմակերպվել նաև համալսարանին կից քոլեջի ուսանողների հետ։

Տարահանման վարժանք է իրականացվել  Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ, Լոռու մարզի Վարդաբլուրի, Տավուշի մարզի Բարեկամավանի և Կոթիի միջնակարգ դպրոցներում։

Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի անձնակազմի հետ քննարկվել են տվյալ տարածաշրջանին բնորոշ սեյսմիկ վտանգները և ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը։


Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի