ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սպորտային և շարժական խաղ-վիկտորինա Երևանի թիվ 179 հիմնական դպրոցում

Երևանի N 179 հիմնական դպրոցում անցկացվել է սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ-վիկտորինա։ Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը։ Մրցույթը գնահատեցին ԲՏԱՎ մասնագետներ Աիդա Ավետիսյանը, Գոհար Արամյանը, Անի Արամյանն ու Ֆլորա Մահտեսյանը։ 

3 խաղի ընթացքում թիմերը հավաքեցին առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, ըստ սցենարի՝ ցուցադրեցին պայմանական երկրաշարժի դեպքում ցածր հարկերից և փլատակից տարահանվելու իրենց հմտությունները։ Խաղերի պարտադիր բաղադրիչ էին սպորտային վարժությունները։

Սպորտային և շարժական խաղ-վիկտորինայի հեղինակ Աիդա Ավետիսյանի խոսքով՝ գործնական-կիրառական մեթոդի շնորհիվ աշակերտներն արտահայտում են իրենց շարժողական, հուզական, խոսքային և տրամաբանելու կարողությունները։ Ժյուրին գնահատում է վարժությունների ճիշտ կատարումը, արագությունը, կարգապահությունը, ինչպես նաև երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների լավ իմացությունը։

Այժմ ձեռնարկվում են քայլեր սպորտային և շարժական խաղ-վիկտորինան մարզերի դպրոցներում ներդնելու ուղղությամբ։



Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Անտոնյանի