Հունվարի 16-22․ Հայաստանում 2 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Հունվարի 16-22-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունվարի 20-ին Իրանի Ահար քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ հունվարի 20-ին Թայվանի Թայնան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով առնվազն 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: