Սեյսմապաշտպանության ուսուցում՝ արվեստի միջոցով
Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության առաջնահերթություններից է։
Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը նոր ձևաչափ է կիրառել՝ ուսուցում նկարչության միջոցով, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ երեխաների մտքերն ու վախերը։
Գլխավոր մասնագետ Հայկ Մարկոսյանը նշում է՝ տարրական դպրոցի աշակերտները հաճախ երկրաշարժը պատկերում են որպես տարբեր վտանգների համակցություն։ Եվ խնդիր է առաջանում բացատրելու, թե իրականում ինչ առաջնային հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, և որ քայլերը պետք է լինեն առաջնահերթ։
Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ տարբեր ազգություն ունեցող երեխաները յուրովի են ընկալում երկրաշարժը։ Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն խուճապը բացառելուն և փոխօգնության գիտելիք փոխանցելուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ