Ուսուցանվել է 9157 անձ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է ապրիլը։
Երևան քաղաքի 2 հաստատությունում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Մասնակցել է 86 աշակերտ, 15 ուսուցիչ և 10 սան, 15 աշխատակից:
11 դպրոցում անցկացվել է ուսումնական տարահանման վարժանք։ Մասնակցել է 4896 աշակերտ, 417 ուսուցիչ և 154 աշխատակից:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարան ճանաչողական շրջայց է կատարել 185 աշակերտ, 25 ուսուցիչ և 2 ծնող՝ Երևան քաղաքի 10 դպրոցից։
Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 31 հաստատությունում (28 դպրոց, 1 քոլեջ, 1 կազմակերպություն, 1 համայնքապետարան) իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 1352 աշակերտ, 298 ուսուցիչ, 102 աշխատակից, 45 ուսանող և 9 դասախոս:
12 դպրոցում անցկացվել է ուսումնական տարահանման վարժանք: Տարահանման աշխատանքներին մասնակցել է 949 աշակերտ, 167 ուսուցիչ և 72 աշխատակից: Շիրակի մարզի 1 դպրոցում իրականացվել է սպորտային և շարժական խաղ-վիկտորինա: Մասնակցել է 49 աշակերտ, 31 ուսուցիչ, 4 աշխատակից և 100 հանդիսատես:
Մարզերից Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, հյուսիսային և հարավային տարածաշրջանային կենտրոններ են այցելել 150 աշակերտ և 24 ուսուցիչ:
Ամփոփելով՝ ապրիլին Երևան քաղաքից և ՀՀ մարզերից սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման և իրազեկման աշխատանքներին մասնակցել է 9157 անձ 76 հաստատությունից։