Ապրիլի 30-մայիսի 6․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍մայիսի 1-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 41 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍մայիսի 2-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ մայիսի 4-ին Ֆիլիպինների Պանալանոյ բնակավայրից 67 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով։
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։