Սպորտային և շարժական խաղ-վիկտորինան կներդրվի մարզերում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ՝ առաջին անգամ Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցում անցկացվեց սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ-վիկտորինա։
Մրցեցին «Տորնադո» և «Ալիք» թիմերը։ Ցուցադրվեց ոչ միայն ինտելեկտուալ, այլև փրկարարական և ժայռամագլցման տարրերով հագեցած խաղ։ Մրցույթը գնահատեցին ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ Աիդա Ավետիսյանը, ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը, ինչպես նաև հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի ուսուցանող մասնագետները։
Երկու թիմին էլ հանձնվեց առաջին մրցանակ՝ սպորտային ունակությունների, արագ կողմնորոշման և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների լավ իմացության համար։ Քայլեր են ձեռնարկվում սպորտային և շարժական խաղ-վիկտորինան մարզերի ուսումնական հաստատություններում ներդնելու ուղղությամբ։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ