ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մայիսի 7-13. 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Մայիսի 7-13-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ մայիսի 9-ին Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ 2 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ՝

📍մայիսի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍մայիսի 8-ին Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, 11 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 20 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, 19 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, 13 կմ հարավ-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ,

📍 մայիսի 9-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ,

📍մայիսի 10-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքից 28 կմ արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍 մայիսի 11-ին Իրանի Մարանդ քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:


Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։