ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում ՝ 134 մանկապարտեզում

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն այս տարի ուսուցման և իրազեկման աշխատանքներ կիրականացնի Երևանի և մարզերի 134 նախակրթական ուսումնական հաստատությունում։

Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանի խոսքով՝ ուսուցանվող նյութերը համապատասխանեցվել են նախակրթական տարիքային խմբի մտավոր և հոգեբանական առանձնահատկություններին։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ