ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար-քննարկում Արարատի համայնքապետարանի աշխատակազմի հետ

Մայիսի 19-ին Արարատի համայնքապետարանի աշխատակազմի հետ իրականացվել է սեյսմապաշտպանության թեմայով սեմինար-քննարկում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ։ Հանդիպումն անցկացրել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը, փորձագետ Սերոբ Դարբինյանը և գլխավոր մասնագետ Ֆլորա Մահտեսյանը։

Վարչության պետ Սյուզաննա Կակոյանը խոսել է Արարատի մարզի սեյսմիկ վտանգից և կարևորել համայնքային իշխանությունների իրազեկվածությունը հնարավոր երկրաշարժից հետո հետաղետային ճիշտ կառավարման համատեքստում։ Մասնակիցները հետաքրքրվել են մարզում տեղակայված սեյսմիկ կայանների տեխնիկական հնարավորությունների և ստորգետնյա ջրերի միջոցով երկրաշարժերի կանխատեսման հավանականության մասին։ Քննարկվել են նաև նորակառույց շենքերի սեյսմակայունության, Հայաստանում գործող շինարարական նորմերի, ինչպես նաև շենքերի սեյսմազինվածության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Բանախոսներն անդրադարձել են նաև սեյսմիկ անվտանգության տեսանկյունից Արարատի մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված խնդիրներին։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ