ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Մայիսի 14-20․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Մայիսի 14-20-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍մայիսի 14-ին Իրանի Խոյ քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍մայիսի 15-ին Իրանի Մարանդ քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝

📍 մայիսի 14-ին Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Տուալ քաղաքից 271 կմ հարավ-արևմուտք՝ 6.2 մագնիտուդով,

📍 մայիսի 15-ին Ճապոնիայում՝ Օֆունատո քաղաքից 49 կմ հարավ-արևելք՝ 6.7 մագնիտուդով,

📍 մայիսի 16-ին Անտիգուա և Բարբուդայի ափերի մոտ՝ Կոդրինգտոնից 70 կմ հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով,

📍 մայիսի 20-ին Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Պունտա Արենա ս քաղաքից 3258 կմ հեռավորության վրա՝ 6.6 մագնիտուդով։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն