Սեմինար-քննարկում Կենտրոն վարչական շրջանի անձնակազմի հետ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ անցկացվել է սեյսմապաշտպանության թեմայով սեմինար- քննարկում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ։
Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը խոսել է աշխարհի սեյսմիկ գոտիներից, երկրաշարժերի հետևանքով ավերված հայկական մայրաքաղաքներից, Սպիտակի երկրաշարժից քաղված դասերից, ինչպես նաև ներկայացրել Ճապոնիայում համայնքային իշխանությունների կողմից իրականացվող նախաղետային պատրաստվածության քայլերը։
Մասնագետը հատուկ ուշադրություն է հրավիրել ուսումնական հաստատություններում փակ ելքերի խնդրին, որը հաճախ հանդիպող երևույթ է։
Մասնակիցները հարցեր են ուղղել շենքերի սեյսմազինվածության բարձրացման և հավանական ուժեղ երկրաշարժի դեպքում Կենտրոն վարչական շրջանում անվտանգ հավաքատեղերի վերաբերյալ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ