Մայիսի 21-27․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում
Մայիսի 21-27-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մայիսի 21-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 17 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ՝
📍մայիսի 21-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 56 կմ արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ,
📍մայիսի 21-ին Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 52 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍մայիսի 23-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
📍մայիսի 25-ին Իրանում՝ Մակու քաղաքից 26 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ,
📍մայիսի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍մայիսի 25-ին Չիլիի Կալամա քաղաքից 35 կմ դեպի արևելք՝ 6.9 մագնիտուդով,
📍մայիսի 27-ին 6.0 մագնիտուդով երկու սեյսմիկ իրադարձություն՝ Արևմտյան Հնդկական-Անտարկտիդական լեռնաշղթայի տարածքում:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։