Ուսուցանվել է 4886 անձ
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է մայիսը։
Երևան քաղաքի 4 նախակրթարանում և 1 կազմակերպությունում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Մասնակցել է 45 շահառու, 219 սան, 15 դաստիարակ և 80 աշխատակից:
2 դպրոցում անցկացված ուսումնական տարահանման վարժանքին մասնակցել է 951 աշակերտ, 78 ուսուցիչ և 35 աշխատակից:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համար իրականացվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով սեմինար-քննարկում: Մասնակցել է 20 աշխատակից:
Երևանի 7 դպրոցից Գառնիի երկրաֆիզիկական դիտարան է այցելել 96 անձ:
ՀՀ մարզերի 19 հաստատությունում` 2 բուհ, 1 քոլեջ, 16 դպրոց, իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 123 ուսանող, 980 աշակերտ, 25 դասախոս, 185 ուսուցիչ, 37 աշխատակից:
6 նախակրթարանում, 3 դպրոցում և 1 կազմակերպությունում ուսումնական տարահանման վարժանքներին մասնակցել է 881 սան, 616 աշակերտ, 47 դաստիարակ, 68 ուսուցիչ և 224 աշխատակից:
2 համայնքապետարանում և Կապան քաղաքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Տաթև» մասնաճյուղում անցկացվել է սեմինար-քննարկում: Մասնակցել է 67 աշխատակից:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում ճանաչողական շրջայցի շրջանակում հյուրընկալվել է 4 դպրոցից 76 անձ:
Ամփոփելով՝ մայիսին ուսուցման և իրազեկման աշխատանքներին Երևան քաղաքի և մարզերի 50 հաստատությունից մասնակցել է 4886 անձ։
Պատրաստեց Անի Անտոնյանը