Մայիսի 28-հունիսի 3․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Մայիսի 28-ից հունիսի 3-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
📍 մայիսի 29-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք՝ 5 բալ ուժգնությամբ,
📍 հունիսի 2-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝ մայիսի 31-ին Չիլիի Վինյա դել Մար քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.0 մագնիտուդով, հունիսի 1-ին՝ Իտալիայի Մեսինա քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 6.2 մագնիտուդով:
Կազմեց ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վարդանյանը։