ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության թեմայով ուսուցում Երևանի թիվ 52 մսուր-մանկապարտեզում

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները սկսել են սեյսմապաշտպանության թեմայով ուսուցողական այցերը Հայաստանի նախակրթական ուսումնական հաստատություններ։

Հերթական հանդիպումը կայացել է Երևանի թիվ 52 մսուր-մանկապարտեզի անձնակազմի հետ։ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանը ներկայացրել է երկրաշարժերի առաջացման պատճառները, Հայաստանի սեյսմիկ վտանգի քարտեզը, Սպիտակի երկրաշարժի ժամանակ թույլ տրված սխալները, ինչպես նաև պաշտպանության վարքականոնները երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո։

Մանկավարժներն իրենց հուզող հարցերն են ուղղել մանկապարտեզի տարածքում առկա վտանգների, առաջին օգնության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ։

Գլխավոր մասնագետ Ֆլորա Մահտեսյանը միջին խմբի երեխաների հետ խոսել է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին։ Գունազարդման պատկերների միջոցով սաները սովորել են, թե որտեղ թաքնվել երկրաշարժի ժամանակ, ինչպես պաշտպանել շնչուղիները փոշուց, ինչպես կապվել փրկարար ծառայության հետ։

Ուսուցման ավարտին երեխաները պատսպարվել են սեղանների և հիմնական պատի ներքո, սովորել են գործել կազմակերպված և օգնել միմյանց։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ