ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունիսի 4-10. 2 և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունիսի 4-10-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝

📍հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 14 կմ հարավ-արևելք՝ 2 բալ ուժգնությամբ,

📍հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Հալավար, Շահումյան, Լեռնանցք և Լեռնապատ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍հունիսի 7-ին Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 25 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,

📍հունիսի 9-ին Վրաստանի Ծալկա քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,

📍հունիսի 9-ին Թուրքիայի Վան քաղաքից 85 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝

📍հունիսի 7-ին Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ՝ 6.1 մագնիտուդով,

📍հունիսի 7-ին Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ՝ 7.8 մագնիտուդով։ Դրան հաջորդել է 6.0 և ավելի մագնիտուդով երեք հետցնցում: Հաղորդվում է ավերվածությունների և 45 զոհի մասին:

📍հունիսի 8-ին Կուբայի Մանտովա քաղաքում՝ 6.1 մագնիտուդով,

📍 հունիսի 10-ին Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի Օքլենդ կղզիների մոտակայքում՝ 6.0 մագնիտուդով։


ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն