ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հունիսի 25-հուլիսի 1․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հունիսի 25-ից հուլիսի 1-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ՝ հունիսի 29-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍 հունիսի 27-ին Թուրքիա՝ Վան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,

📍հունիսի 28-ին Թուրքիա՝ Կարս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

📍հունիսի 26-ին Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտակայքում՝ 6.5 մագնիտուդով,

📍 հունիսի 27-ին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Հինդուկուշ լեռնաշղթայում՝ 6.1 մագնիտուդով,

📍 հունիսի 30-ին Կալիֆորնիայի ծոցում` Մեքսիկայի ափերի մոտ՝ 6.0 մագնիտուդով։


ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն