ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Նախանշվել են ընթացիկ տարվա անելիքները

ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում» անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանի գլխավորությամբ։

Քննարկվել են 2025 թվականի աշխատանքային տարեկան պլանը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները, բնակչության ուսուցման ոլորտում նոր մոտեցումների ներդնումը և այլն։

Այս տարվա առաջնահերթություններից է նաև մասնավոր հատվածի և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության սերտացումը։