ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Փոխըմբռնման հուշագիր իտալական OGS ինստիտուտի հետ

ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը և Իտալիայի Օվկիանոսագիտության և կիրառական երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտը (OGS) կնքել են փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի շրջանակում երկու կազմակերպությունները նախատեսում են՝

📍 փոխանակել սեյսմիկության վերլուծության, սեյսմիկ վտանգի գնահատման, գրունտի ուժեղ շարժումների, սողանքների վտանգի գնահատման և մոնիթորինգի, ինչպես նաև երկրակեղևի դեֆորմացիայի վերաբերյալ հետազոտությունների տվյալներ,

📍իրականացնել դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր,

📍 հյուրընկալել բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողների, ինչպես նաև ավագ և կրտսեր հետազոտողների՝ վերապատրաստման նպատակով,

📍 խթանել համատեղ գիտական գործունեությունը,

📍 փոխանակել ակադեմիական հետազոտական տվյալներ և տեխնիկական նյութեր։

Նոր գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն մոտ ժամանակում։ 


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ