ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հուլիսի 30-օգոստոսի 5․ 2 և ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ՝ Հայաստանում

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ գրանցել է 1 երկրաշարժ՝ օգոստոսի 4-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍հուլիսի 31-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 25 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ,

📍օգոստոսի 3-ին Իրանի Ահար քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

📍Օգոստոսի 5-ին Ֆիլիպինների Մինդանաո կղզում՝ Սարանգանիից 32 կմ հարավ-արևմուտք՝ 6․3 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

📍 Օգոստոսի 5-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների հարավային ափերի մոտ՝ 6․3 մագնիտուդով։


ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն