ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ուսուցում 450 հաստատությունում․2025 թվականի անելիքները

ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ակտիվորեն վերսկսել է ուսուցման գործընթացը։

2025 թվականին հիմնական միջոցառումներն ուղղված են լինելու սեյսմապաշտպանության թեմայով բնակչության իրազեկվածության, տեսական ու գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը՝ թեմատիկ ուսուցման, սեմինարի, տարահանման վարժանքի, վիկտորինայի, սպորտային և շարժական խաղ վիկտորինայի և կինոդիտում-քննարկման տեսքով։ 


Թիրախային խմբերն են դպրոցների, նախակրթարանների, խնամքի և աջակցման կենտրոնների աշխատակազմն ու աշակերտները: Հանրության համար ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների անձնակազմի հետ համագործակցությունը ևս կրելու է շարունակական բնույթ: Պլանավորվում է նաև ընդլայնել աշխատանքը ՏԻՄ-երի և մարզպետարանների աշխատակիցների հետ: Առանձնապես կարևոր է վարչության կողմից մշակված մեթոդական նյութերի տպագրության և տարածման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով դպրոցականների՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան այցելելու հարցում հետաքրքրվածությունը՝ ՍՊՏԾ-ն շարունակելու է իրականացնել շրջայցեր դիտարանում՝ սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման, սեյսմիկ վտանգի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման և ազգային դիտացանցի աշխատանքների առանձնահատկություններին ու արդի հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականին նախատեսվում են միջոցառումներ Երևանի և մարզերի 450 հաստատությունում։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ