Սեպտեմբերի 10-16․ Հայաստանում 2 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Սեպտեմբերի 10-16-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝
📍 սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 78 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍 սեպտեմբերի 12-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
📍 սեպտեմբերի 14-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 18 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ՝ սեպտեմբերի 11-ին Ինդոնեզիայի Բանդա ծովում՝ 6.5 մագնիտուդով։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։
ՆԳՆ ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչություն