ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ուսուցում Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջում

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները սեյսմապաշտպանության թեմայով հերթական ուսուցումն են անցկացրել Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջում։ 

Ուսանողները դիտել են «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ուսուցողական ֆիլմը և ակտիվ քննարկում ունեցել մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառների վերաբերյալ։ Մանկավարժական անձնակազմին հետաքրքրել են տարահանման անվտանգության խնդիրները՝ կախված երկրաշարժի ուժգնությունից։ Նրանից ոմանք 1988 թվականին եղել են Սպիտակի երկրաշարժի գոտում։ Մասնագետները միմյանց հետ փոխանակել են սեփական փորձը և գործնական վարժանքների ընթացքում ձեռք բերած արժեքավոր հմտություններ։

«Մենք պարբերաբար իրականացնում ենք տարահանման, ուսուցողական և վերապատրաստման աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետությունը և Երևանը գտնվում են ոչ այնքան սեյսմաապահով տարածքում, և մենք պարտավոր ենք ապահովել գոնե քոլեջի 481 ուսանողի անվտանգությունը»,- նշել է քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ