Կգնահատվի ՀՀ կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ ռիսկը
«Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակում՝ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետները մինչև տարեվերջ իրականացնելու են կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ անվտանգության բարելավման աշխատանքներ։
Նախատեսվում է՝
📍 հանրակրթական հաստատությունների սեյսմիկ ռիսկի գնահատում,
📍 նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երեխաների, տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և պաշտպանության, առողջապահական հաստատությունների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում։
ԿՍՎ սեյսմիկ ռիսկի տվյալների հավաքագրման բաժնի պետ Նարինե Ղուկասյանի խոսքով՝ տվյալների բազաները ստացվել են մարզպետարաններից, կազմվել է հետազննման ենթակա առավել խոցելի շենքերի ցանկը: Աշխատանքները նախատեսվում է կատարել ՍՊՏԾ հյուսիսային և հարավային տարածաշրջանային կենտրոնների մասնագետների հետ համատեղ։
Տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ